-
28.04.2014|
15:36
Էկոլոգիական հասարակական դաշինքը ուղերձով դիմել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ) Սեւանա լճի հարցով: Ուղերձում ասված է. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 23.04.2014թ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, դեմ է հանդես եկել Սևանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարելու ՀՀ Կառավարության հունվարի 30-ի որոշմանը և կոչ է արել Ադեմիային արգելել Սևանից ջրի բացթողումը՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլ նաև ռազմավարական, հայ ժողովրդի գոյատևման օբյեկտն է:
-
28.04.2014|
13:09
Մայիսի 3-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ոչխարների խուզման փառատոն։ Այն տեղի կունենա ՏաԹևեր ճոպանուղու «Հալիձոր» կայարանի մոտակայքում։ Փառատոնի ծրագրում ներառված են պարային և երաժշտական համարներ, ակումբային երաժշտությամբ ընդմիջումներ և անգամ պարի դասեր։
-
27.04.2014|
15:36
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար:
-
27.04.2014|
12:49
Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա «S.O.S. Սևան» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան` ուղղված Սևանա լճի փրկությանը:
-
25.04.2014|
19:08
Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի տակ ավելի քան 1000 ստորագրություն կա: Հայտնի է, որ կառավարությունը ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
-
24.04.2014|
13:47
ՀՀ կառավարությունը Սևանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում՝ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, և լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:
-
23.04.2014|
13:50
Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն էր, ուստի բնապահպանները ևս մեկ անգամ ավելորդ չեն համարում բարձրաձայնել բնապահպանական առկա խնդիրների մասին: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար՝ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար՝ համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի ներկայացում:
-
20.04.2014|
14:54
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
-
21.03.2014|
11:48
«Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի սոցիալական և առողջապահական ազդեցության գնահատման աշխատանքներն իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով մրցույթ:
-
21.03.2014|
11:35
Փղերը մարդկանց բարեկամներն են. սա շատ հին ու ժամանակի փորձությանը դիմացած հավաստում է, Հայաստանում ապացուցում են, որ մարդիկ էլ փղերին կարող են բարեկամ լինել: Երևանի կենդանաբանական այգում ապրող փղերի կյանքը երկար ժամանակ չէր ստացվում՝ հակառակ նրանց համար գործադրած բոլոր ջանքերի: